|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Միքայել Սրբազանին համոզելու մտադրություն չունենք, անհարմար վիճակի մեջ չենք ուզում գցել, մեր վերաբերմունքը գիտի, եթե ուզենա վարչապետի թեկնածու լինել, կասի։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով լուրերին, թե օրերս «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են Սրբազանին և խնդրել, որ իմպիչմենտի գործընթացի համար առաջադրվի որպես վարչապետի թեկնածու։
Անդրադառնալով սեպտեմբերի 2-ին սպասվող հանրահավաքին՝ պատգամավորը նշեց, որ այդ օրվա միասնությունը ցուցիչ և կարևոր սկիզբ է լինելու ընդդիմության հետագա գործողությունների համար։
«Հանրահավաքից ավելորդ սպասելիքներ պետք չէ ունենալ, որ գալու են հանրահավաք ու տուն չգնան, բայց ընդդիմությունը տարաձայնությունները մի կողմ պետք է դնի, համախմբվի, որ միջոցառումը կազմակերպվի», – ավելացրեց Դանիելյանը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: