|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հայաստանի ագրարային համալսարանում տիրող հոռի բարքերի ու դրանց մասին բարձրաձայնող դասախոսների ազատման մասին շարունակում է ահազանգել ֆիզիկայի դասախոս Գվիդոն Մատինյանը: Նա մասնավորապես պատմել է.
«Համալսարանի դասախոս Վրեժ Խոցանյանը ինձ հետ միասին եկել էր հարցազրույցի, մենք միասին խոսել ենք բուհի պրոբլեմների մասին: Ուսանողներին պրակտիկ անասնաբուժություն սովորեցնող մարդ է: Հիմա նրան զրկել են դասերից: Պատճառաբանել են, որ պրակտիկ անասնաբուժության դասերը անցկացնելու են պրակտիկայի վայրում, զուգահեռ դասախոսին զրկել են դասաժամերից: Ես Խոցանյանին Վրեժին համարում եմ գանձ: Կովի տակ պառկես, ուսանողին անասնաբուժություն սովորեցնես, ով կարող է դա անել: Մարդուն կրճատել են խոսելու համար: Կրճատողն էլ անասնաբուժական ֆակուլտետի դեկան Արևիկ Աբովյանն է: Աբովյանը Բալահովիտի ուսումնափորձնական տնտեսության կովերի խոտանման ակտը ստորագրողներից մեկն է: Դրա համար էլ դեկան է: Իսկ կովերը վաճառել են կենդանի քաշի կիլոգրամը 450 դրամով: Իրականում այդ կովերը օրը 20 լիտր կաթ էին տալիս: Դա փաստել են Բալահովիտի տնտեսության աշխատողները»: