|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Երեկ Փաշինյանը փորձեց ֆռացնել՝ նույնականացնելով Ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայ դատի հետ։ Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Հայ դատը շատ ավելի կոմպլեքս երևույթ է մեր իրականության մեջ և այո՛, Հայաստանը պաշտոնապես երբևէ տարածքային նկրտումներ Թուրքիայի նկատմամբ չի ունեցել, ոչ մի նախկին ղեկավար չեն բարձրաձայնել այն մասին, որ Հայաստանն ունի տարածքային պրետենզիաներ Թուրքիայի նկատմամբ։ Հայոց պետականության խնդիրը եղել է Հայաոց ցեղասպանության միջազգային ճանաչումը։ Հիշում եք չէ՞ 2015 թվականին Ցեղասպանության 100-րդ տարելիցն էինք սգում ու նշում բոլորս՝ հայերով, էն անմոռուկը հիշու՞մ եք, որի կարգախոսն էր «Հիշում եմ և պահանջում եմ», այնպես որ հայկական պետականության մեջ եղել է պահանջատիրություն»։
Արմեն Աշոտյանը նաև ընդգծեց․ «Փաշինյանն ասում է, որ Ցեղասպանության ճանաչումը եղել է Սփյուռքի խնդիրը, սուտը կովի կղանք ուտի՞, թե դա այդպես է եղել»:
Ավելին՝ տեսանյութում։