|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Երեկ համացանցում հենց պետական մարմինների կողմից Նիկոլ Փաշինյանին հերքելու սենսացիոն հիթ-շքերթ սկսվեց: Նախ՝ դատախազությունը, ապա ԳՇ-ն հերքեցին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» զորախումբը պատերազմի ժամանակ լքել է դիրքերը:
Երկու կառույցներն էլ հայտնել են, որ զորախմբի անդամների կողմից դասալքության դեպքեր չեն եղել՝ ըստ էության փաստելով, որ Փաշինյանը հերթական անգամ ստել է:
Լուրը մեկնաբանելու խնդրանքով «Փաստը» դիմեց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանին, ով նշեց, որ բարձր է գնահատում փաշինյանական կեղծիքներին տուրք չտալու պետական այս կառույցների համարձակությունը:«Ինչպես այս դեպքում՝ Փաշինյանի բոլոր ստերն ու կեղծիքները հերթով ջրի երես են դուրս գալու»,- նշեց Բաբայանը»,- գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: