|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին լուսանկարներ է ուղարկել՝ «Իլհամ, դու մեծ առաջնորդ ես» մակագրությամբ։ Ալիևը դրա մասին հայտնել է X սոցիալական ցանցի իր էջում, գրում է Lenta.ru-ն։
Ամերիկացի առաջնորդի ուղարկած լուսանկարներում Թրամփը, Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ձեռք ձեռքի տված են՝ ԱՄՆ միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը նախաստորագրելուց հետո։
«Ես բարձր եմ գնահատում նախագահ Դոնալդ Թրամփի վճռական աջակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաև Հարավային Կովկասում և ամբողջ աշխարհում խաղաղության օրակարգին, և դրա համար կրկին խոր երախտագիտություն եմ հայտնում նրան»,- գրել է Ալիևը։
Օգոստոսի 8-ին Սպիտակ տանը Դոնալդ Թրամփը, Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը նախաստորագրել են Երևանի և Բաքվի միջև հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ համաձայնագիրը։