|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Զենգեզուրի ապագա միջանցքի ռազմավարական երթուղին, շինարարության ավարտից հետո, կդառնա թյուրքական աշխարհ, թյուրքական հանրապետություններ և Հեռավոր Արևելք տանող ամենակարճ ճանապարհը։ Այս մասին սոցիալական ցանցերում հայտնել է Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։
«30-ամյա կանխատեսմամբ՝ նախագիծը 147.6 միլիարդ թուրքական լիրայի շահույթ կապահովի, իսկ բեռնաշրջանառությունը կկազմի 15 միլիոն տոննա։
Մենք դիտարկում ենք Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գիծը ոչ միայն որպես տրանսպորտային գիծ, այլև որպես ռազմավարական ներդրում, որը կփոխի տարածաշրջանի ճակատագիրը։
Այս գիծը կամրապնդի Միջին միջանցքը և մեր երկիրը կդարձնի միջազգային առևտրի ավելի կարևոր հանգույց», - նշել է Ուրալօղլուն։