|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Դատավոր Կարեն Ֆարխոյանը 3 ամսով երկարաձգեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նախնական կալանքը:
Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ շարժման ղեկավարներից ու մասնակիցներից 18 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչության նախապատրաստություն) և 43-419-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն):
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բագրատ Սրբազանի, Արման Իսրայելյանի, Վահագն Չախալյանի կալանքը ևս երկարաձգվել է 3 ամսով, իսկ Արա Ռոստոմյանի կալանք խափանման միջոցը փոխարինվել է 3-ամսյա տնային կալանքով: