կարևոր
1600 դիտում, 4 ժամ առաջ - 2025-08-21 16:18
Քաղաքական

Ալիևը հայտարարել է, որ Մինսկի խումբն ապրում է իր վերջին օրերը

Ալիևը հայտարարել է, որ Մինսկի խումբն ապրում է իր վերջին օրերը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը գրեթե ավարտված է, և ստորագրված փաստաթղթերը լիովին բխում են Բաքվի շահերից։ Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, այս հայտարարությունն արել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Նա ընդգծել է, որ Բաքուն հասել է իր բոլոր նպատակներին և ավելացրել, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը, որին նա կրկին մեղադրել է անգործության մեջ, «իր վերջին օրերն է ապրում»։

«Մենք հասանք նրան, ինչ ուզում էինք։ Ատելի Մինսկի խումբն ապրում է իր վերջին օրերը։ Փաստացի որևէ ակտիվություն չէր ցուցաբերում և չէր կարող։ Սակայն իրավաբանորեն գոյություն ուներ, այժմ մոտ է նրա ավարտը», – ասել է Ալիևը։

Նա նաև հայտնել է, որ Նախիջևանում ամբողջությամբ կարդիականացվի երկաթուղին, իսկ Հայաստանի տարածքում, նրա խոսքով, նախատեսվում է նոր ուղիներ կառուցել։

«Երևանը պարտավորություն է ստանձնել, և սա Ադրբեջանի հերթական պատմական հաղթանակն է»,– հայտարարել է Ալիևը։