|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ԵԱՀԿ Մինսկի խումբն անդրադարձել է ԵԽԽՎ-ի հակահայկական զեկույցներին:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Իգոր Պոպովը, Ջեյմս Ուորլիքը եւ Պիեր Անդրյոն կոչ են արել չձեռնարկել քայլեր, որոնք կբարդացնեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցային գործընթացը։ Այդ մասին ասված է համանախագահների տարածած հայտարարության մեջ:
« Մենք գնահատում ենք ԵԽԽՎ անդամների ցուցաբերած շահագրգռվածությունը, բայց կոչ ենք անում չձեռնարկել քայլեր, որոնք կարող են թուլացնել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության կողմից Մինսկի խմբի ունեցած մանդատը կամ բարդացնել ընթացող բանակցությունները»,- ասված է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում ընդգրկված է երկու հակահայկական զեկույց՝ բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» եւ բոսնիացի պատգամավորի՝ Սարսանգի ջրամբարին առնչվող «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» խորագրով զեկույցները:
Հակահայկական բանաձևերը քվեարկության կդրվեն հունվարի 26–ին: