Փոխարժեքներ
21 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
2023թ․ Արցախյան պատերազմի, Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի հետևանքով անհետ կորած անձանց, հաստատված գերիների հարազատները կառավարության շենքի դիմաց են, ինչպես նաև անձինք, ում հարազատները զոհվել և հուղարկավորվել են Արցախում, խնդիր է բարձրացվել՝ արտաշիրիմում իրականացնելու և աճյունները ՀՀ տեղափոխելու համար։ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց, որ որոշակի առումով կար ձևավորված խողովակ՝ պետական կառույցների հետ աշխատանքի առումով, մասնավորապես, գերիների և անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողով, որը ղեկավարում էր ԱԱԾ նախկին պետ Արմեն Աբազյանը։
«Հարազատներն ունեցել են հնարավորություն՝ տարբեր առիթներով հանդիպումներ ունենալու, ստացել հավաստիացում, որ որոշակի աշխատանքներ են իրականացվում, փորձում են պայմանավորվածություններ ձեռք բերել, բայց Արմեն Աբազյանի պաշտոնաթողությամբ պայմանավորված՝ առ այս պահը տեղեկացված չենք, թե ով է զբաղվում այդ հարցով կամ զբաղվում են ընդհանրապես արդյոք, արդյոք կառավարությունը պլանավորում է՝ որևէ մեկին նշանակելու, որ այդ հարցով զբաղվեն։ Լավագույն տարբերակն այն կլինի, որ արդեն իսկ ձևավորված աշխատանքային փորձը շարունակվի՝ նաև պարոն Աբազյանի ներգրավվածությամբ, որովհետև այդ մարդն է, որ մինչև հիմա զբաղվել է այդ հարցով և ծնողների մոտ կա համոզմունք, որ ճիշտ տարբերակն այն կլինի, որ որևէ լիազորությունների շրջանակներում նրա այդ լիազորությունները շարունակվեն»,- նշեց Ստեփանյանը՝ հավելելով, որ ԱԱԾ նոր տնօրենն այդ մասով որևէ հստակ տեղեկացվածություն չունի և որևէ աշխատանք չի կատարում։
Մանրամասն՝ տեսնայութում։