Փոխարժեքներ
21 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Երևանի 2,5 միավորանոց քաղաքային իշխանությունը տրանսպորտի տոմսերի վրա «ժամկետ» դնելով՝ իրականում թալանի նոր մեխանիզմ է ներդնում։
Քաղաքացին վճարում է իր գրպանից, բայց չի կարողանում ազատ տնօրինել իր իսկ գնած տոմսը․ եթե չհասցրեց օգտագործել, ստացվում է, որ գումարը պարզապես բռնագանձվում է։ Սա ոչ թե բարեփոխում է, այլ՝ քաղաքացիների գրպանահատում։
Ժամկետով և ժամկետանց տոմսը իշխանության ձեռքին դառնում է վերահսկման գործիք․ մարդը պարտադրված է անընդհատ վճարել ու մնալ համակարգի ճիրաններում։
Փոխարենը քաղաքային իշխանությունը որևէ պատասխանատվություն չի կրում՝ ո՛չ երթուղիների որակի, ո՛չ տրանսպորտի հարմարավետության, ո՛չ էլ սպասարկման համար։
Այսպես իշխանությունը լուծում է միայն մեկ հարց․ քաղաքացուն դարձնում է մշտական կթու կով, իսկ հանրային տրանսպորտը թանկ ու անարդար»։