|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
«Կողքից նայեք մի հատ, ոնց որ Բաքվի դատարանի նիստի կադր լինի, մեկ էլ էնտեղ կա ապակի, այսքան մեղադրյալ ու ապօրինություն»,- այս մասին Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ ասաց փաստաբան Արամ Վարդաևանյանը։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում շարունակվում է «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և 17 մասնակիցների դեմ քրեական գործով 2-րդ դատական նիստը։
Առաջին դատական նիստը տեղի էր ունեցել երեկ՝ օգոստոսի 19-ին, Կենտրոն նստավայրում, սակայն խափանման միջոցի հարցը չէր քննարկվել, քանի որ նիստերի դահլիճը, փոքր լինելու պատճառով, հարմար չէր դատավարական գործընթացն արդյունավետ անցկացնելու համար։
Նշենք, որ «Սրբազան շարժման» առաջնորդը և մասնակիցները մեղադրվում են 2024 թվականին նախապատրաստված «ահաբեկչության» փորձի մեջ, որը ՔԿ-ն «կանխել է» 2025 թվականին։
Մանրամասն՝ տեսանյութում։