Փոխարժեքներ
01 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.84 |
EUR | ⚊ | € 442.91 |
RUB | ⚊ | ₽ 4.7045 |
GBP | ⚊ | £ 512.96 |
GEL | ⚊ | ₾ 141.9 |
Զանգեզուրի միջանցք. Իրանի արեւելաարեւմտյան կապուղու խզումը
Զանգեզուրի միջանցքը, որն անցնում է հայկական Սյունիքի մարզով, նախատեսված է որպես ցամաքային կամուրջ, որը կապում է Ադրբեջանն իր էքսկլավ Նախիջեւանին, այնուհետեւ` Թուրքիային: Թուրքիայի եւ Իսրայելի կողմից աջակցվող, ինչպես նաեւ արեւմտյան էներգետիկ շահերով հզոր խթանված այս միջանցքն արդյունավետորեն դուրս է բերում Իրանին տարածաշրջանի առանցքային տարանցիկ ուղիներից`խաթարելով նրա աշխարհաքաղաքական նշանակությունը Արեւելաարեւմտյան Մետաքսի ճանապարհին:
* Ռազմավարական էներգետիկ շրջանցում. Զանգեզուրի նախագիծը սերտորեն կապված է էներգետիկ տարանցման հետ: Այն թույլ է տալիս Կասպից ծովի եւ Կենտրոնական Ասիայի գազը Եվրոպա հասնել Թուրքիայի միջոցով` շրջանցելով Իրանն ու Ռուսաստանը:
* Իրանի տնտեսական խեղդում. ավելի վաղ Չինաստանի «գոտի եւ ճանապարհ» նախաձեռնությունը եւ Ռուսաստանի հյուսիս-հարավային միջանցքը հենվում էին Իրանի վրա: Այժմ ապրանքային հոսքերը շրջանցում են այն` Իրանը մեկոսացնելով Եվրասիական կարեւորագույն շուկաներից:
•Իսրայելի եւ ՆԱՏՕ-ի ազդեցությունը.Իսրայելի ռազմական եւ հետախուզական ներկայությունն Ադրբեջանում զգալիորեն աճել է: Միջանցքը հետախուզական տվյալներ հավաքելու հնարավորություն է բացում նաեւ ապագայում` Իրանի հյուսիսային սահմանին բազաներ տեղակայելու համար:
Դավթի միջանցքը. թիկունքային սպառնալիք Իրանի արեւմտյան թեւում
Եթե Զանգեզուրի միջանցքն ապակայունացնում է Իրանը հյուսիսից, ապա Դավթի միջանցքը, որը նշանակում է օկուպացված Պաղեստինից Հորդանանով եւ Սիրիայով դեպի Իրաք նոր ցամաքային երթուղի, երկակի դեր է կատարում` լոգիստիկ եւ ռազմական:
* Իսրայելի ռազմավական հասանելիություն։ Այս երթուղին Իսրայելին ցամաքային կապ է ապահովում Իրաքյան Քուրդիստանի ամերիկյան եւ դաշնակից ուժերի հետ: Դա փոխում է խաղի կանոնները լոգիստիկայի, հետախուզության եւ նույնիսկ սպառազինության տեղափոխման առումով:
* Լեւանտի ապակայունացում. միջանցքի արդյունավետությունը կախված է Սիրիայի եւ Իրաքի մասնատումից, որոնք պետք է բավականաչափ թույլ լինեն, որպեսզի չխոչընդոտեն դրա ձեւավորմանը:
* Իրաքի վերահսկողությունը վստահված անձանց միջոցով. Հյուսիսային Իրաքը, հատկապես Քուրդիստանը, դարձել է հենակետ ոչ միայն ԱՄՆ-ի եւ Իսրայելի, այլեւ էներգետիկ արդյունահանման համար, որը չի վերահսկվում Բաղդադի կողմից:
Համաշխարհային առեւտրային քարտեզի վերաձեւումը ռազմականացման քողի տակ
Այս երկու միջանցքները ներկայացնում են երկակի ճնշման ռազմավարություն:
* Հյուսիսից` Զանգեզուրի միջանցքը կտրում է Իրանի տնտեսական զարկերակները` Թեհրանի կողքով ուղղորդելով խողովակաշարերը, երկաթուղիներն ու թվային ենթակառուցվածքները:
* Արեւմուտքից-Դավթի միջանցքը ապահովում է ռազմականացված լոգիստիկ երթուղի դեպի Իրանի խոցելի արեւմտյան թեւը` կրճատելով հեռավորությունը դեպի ապագա պատերազմի թատրոն:
Դա պարզապես առեւտուր չէ, դա ենթակառուցվածքային պատերազմ է:
Մեծ պատկեր. Իրանի շրջապատը եւ մեկուսացումը
Այս միջանցքները ցրված նախագծեր չեն: Դրանք համակարգված շրջակա միջավայրի ռազմավարության մի մասն են:
* Ադրբեջանը փաստացի դարձել է Իրանի հյուսիսում Իսրայելի գործողությունների առաջնային բազա:
* Հյուսիսային Իրաքը վերածվում է փափուկ ռազմական գոտու` ԱՄՆ-ի եւ Իսրայելի ներկայության բարձր մակարդակով:
* Պատերազմներով եւ անջատումներով տարված Լեւանտը բավականաչափ քաոս է ստեղծում, որպեսզի Դավիթի միջանցքը կարողանա աննկատ զարգանալ:
Մինչդեռ Ադրբեջանի հետ սահմանին իրանական զորավարժությունները, Ռուսաստանի եւ Չինաստանի հետ խորացող կապերը եւ Արեւելյան այլընտրանքային երթուղիներ գտնելու փորձերը վկայում են այն մասին, որ Թեհրանը գիտակցում է վերահաս ծուղակը:
Առաջիկայում պատերազմ կլինի, թե ոչ` հայտնի չէ, բայց մարտադաշտն արդեն նախապատրաստվում է: Մեկը մյուսի հետեւից միջանցք:
Աղբյուրը՝ sepah_pasdaran_ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի