կարևոր
3286 դիտում, 9 ժամ առաջ - 2025-07-17 09:18
Քաղաքական

Փաշինյանի համբերության բաժակը լցվել է, երբ զեկուցել են՝ Սիմիդյանը կձախողի COP-17-ը. «Ժողովուրդ»

Փաշինյանի համբերության բաժակը լցվել է, երբ զեկուցել են՝ Սիմիդյանը կձախողի COP-17-ը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Նիկոլ Փաշինյանի առաջարկով, նախագահ Վահագն Խաչատուրյանի ստորագրությամբ ՀՀ շրջական միաջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ազատվեց նախարարի պաշտոնից:

«Ժողովուրդ» օրաթերթը բացմիզս է գրել, որ Փաշինյանի ու Սիմիդյանի փոխհարաբերությունները շուրջ երկու տարի է լարված են, քանի որ, ըստ Փաշինյանի, Սիմիդյանը ձախողել է նախարարության բոլոր աշխատանքները, իր տեղում չէ: Մեր լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ տարբեր առիթներով Փաշինյանը նկատողություններ է տվել Սիմիդյանին, անընդհատ նշել, որ ուշքի գա, որ գործ չի անում. բայց ապարդյուն: Փաշինյանի երբեմնի սիրելի Սիմիդյանը գրեթե բոլոր հարցերում թերացումներ ունի:

Մեր աղբյուրները փոխանցում են, որ Փաշինյանի համբերության բաժակը լցվել է, երբ նրան զեկուցել են, որ եթե այսպես շարունակվի, Հայաստանում 2026 թվականին կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կողմերի 17-րդ համաժողովի (COP-17)-ի աշխատանքներում իրենք խայտառակվելու են: Սիմիդյանն անգամ օտար լեզուների չի տիրապետում, ու անհնարին է, որ կարողանան այդքան հյուրերի ընդունել: Անհարմար դրության մեջ կհայտնվեն: Այս ամենից հետո Փաշինյանը դեռ հուլիսի 12-ին Գորիսում հորդորել է դիմում գրել ու հեռանալ:

Նշենք, որ «Հայաստանը 2026 թվականին կընդունի ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կողմերի 17-րդ համաժողովը (COP-17), որը բավականին խոշոր և կարևոր բնապահպանական միջոցառում է: Կազմակերպչական աշխատանքներն արդեն մեկնարկել են, ստեղծվել է կոմիտե, որը ղեկավարում է ՀՀ վարչապետի արդեն նախկին գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանը. ու հենց դրա համար Փաշինյանը Մաթևոսյանին նշանակել է նախարարի պաշտոնում:

Հիշեցնենք, որ դեռևս 2024 թվականի հոկտեմբերի 31-ին COP-16-ի ավարտին կայացած քվեարկության արդյունքներով Հայաստանն առաջ է անցել Ադրբեջանից։ Հայաստանը հավաքել է 65, Ադրբեջանը՝ 58 ձայն»։