Փոխարժեքներ
16 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չնայած 7 օր է, ինչ Նիկոլ Փաշինյանը Հայ առաքելական եկեղեցու եւ Ամենայն հայոց կաթողիկոսի մասին բացասական ստատուսներ չի գրել, բայց «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունները փաստում են՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որեւէ կերպ հրաժարվելու մտադրություն չունի Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականին հասնելու իր նպատակից։
Վարչապետը ոչ միայն շարունակում է ճնշում գործադրել եկեղեցու նկատմամբ ուժային մեթոդներով, այլեւ անցել է անանուն պայքարի։
Վերջին օրերին «Ժողովուրդ» օրաթերթը ստացել է էլեկտրոնային անանուն նամակներ, որոնց բովանդակությունը հուշում է, որ դրանք շրջանառվում են հենց իշխանական թեւից։ Անանուն նամակները ներառում են տարատեսակ տեղեկություններ Հայ առաքելական եկեղեցու գործունեության վերաբերյալ՝ մասնավորապես վաճառվող մոմերից ստացված եկամուտների, եկեղեցու սպասավորների աշխատավարձերի եւ այլ ներքին հարցերի մասին՝ ակնհայտ նպատակ ունենալով կասկածի տակ դնել Եկեղեցու բարոյական հեղինակությունն ու ֆինանսական թափանցիկությունը։
Այս ամենը դիտարկվում է որպես կառավարության կենտրոնացված ջանք՝ թուլացնելու Էջմիածնի ազդեցությունը հանրության շրջանում։ Ընդ որում, ուշագրավ է, որ Եկեղեցու շուրջ ծավալվող այս գործընթացները զուգադիպում են Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանի հրաժարականի եւ նրա՝ գործում որպես մեղադրյալ ներգրավվելու ժամանակացույցի հետ։
Հիշեցնենք, որ Գասպարյանն ընկալվում էր իբրեւ իշխանությունների վստահելի դեմքերից մեկը Էջմիածնում, մինչդեռ այժմ անանուն նամակի միջոցով Դիանա Գասպարյանի անունը կապվում է Կաթողիկոսի կամ եկեղեցու ֆինանսական գործերի հետ։
Այս ամենը թույլ է տալիս ենթադրելու, որ վարչապետ Փաշինյանը տարբեր մեթոդներով՝ թե՛ ուղղակի ճնշումներով, թե՛ անանուն արշավներով փորձում է համակարգված պայքար վարել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ անձամբ Գարեգին Բ կաթողիկոսի դեմ։
Միայն ԱԱԾ դիմակավորներին Մայր տաճար ուղարկելով՝ նա չի բավարարվում»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: