|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Կալիֆոռնիայի Դաշնային դատարանը Google-ի դեմ հինգ միլիարդ դոլարի կոլեկտիվ հայց է ներկայացրել. այս մասին գրում է Reuters լրատվական գործակալությունը, նշելով՝ ընկերությունը մեղադրվում է օգտատերերի մասին ապօրինի տեղեկատվություն հավաքելու մեջ:
Ըստ հայցվորների՝ Google-ը նույնիսկ այն օգտատերերի տվյալներն է հավաքել, որոնք օգտվել են անանուն զննման ռեժիմից: Տեղեկատվությունը հավաքվել է՝ օգտագործելով Google Analytics- ը, այն է՝ Google-ի գովազդային մենեջերը և այլ ծրագրեր, այդ թվում՝ սմարթֆոններում տեղադրվածները։
Հավելվում է, որ տվյալների հավաքագրումը կարող է միլիոնավոր մարդկանց վերաբերվեր, որոնք 2016 թվականի հունիսի 1-ից օգտվել են Google-ից անոնիմ ռեժիմով: Հայցի հեղինակները ցանկանում են յուրաքանչյուր տուժած օգտատիրոջ համար առնվազն հինգ հազար դոլար փոխհատուցում ստանալ: