|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.31 |
| EUR | ⚊ | € 436.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7767 |
| GBP | ⚊ | £ 503.37 |
| GEL | ⚊ | ₾ 138.21 |
«ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը մեկնաբանել է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի պնդումներն այն մասին, որ սահմանազատումից հետո Հայաստանի տարածքը կրճատվել է 343 քառ.կմ-ով»։ Այս մասին գրում է Sputnik Արմենիա–ն։
«Սարգսյանն այդ մասին գրել է սոցցանցերում՝ օգտատերերի հարցերին ի պատասխան։
«ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանը զբաղեցնում է 29 743 քկմ տարածք։ Սահմանազատման գործընթացի ժամանակ, ըստ ամենավերջին՝ 1974թ․-ի ճշգրիտ քարտեզների, այդ տարածքը 29 400 կմ/ք է»,-գրել է Սարգսյանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրով «կամրագրվի» այդ 29 400 քառ․ կմ-ոց տարածքը։
Sputnik Արմենիան պարզաբանման համար դիմել է սահմանազատման հարցերով ՀՀ պետական հանձնաժողովը գլխավորող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ։
Հարցրել էինք, թե արդյոք Սարգսյանի խոսքերը համապատասխանում են իրականությանը, ինչքա՞ն է կազմում ՀՀ տարածքը ըստ 1974-1976 թթ․ (կամ սահմանազատման համար օգտագործվող) քարտեզների, ինչպես նաև խնդրել էինք հստակ նշել, թե ինչ չափի տարածք է Ադրբեջանն օկուպացրել ՀՀ տարածքից 2021-2022 թթ․։ Մեր հարցերին ուղղակի պատասխան չեն տվել։ Գրասենյակից նշել են, որ մեր բարձրացրած հարցերի վերաբերյալ արդեն իսկ պաշտոնական հայտարարություններ եղել են, և հղումներ են ուղարկել:
«Նշված հարցերի վերաբերյալ հավելյալ մեկնաբանություններ այս պահին առկա չեն»,-ասում են գրասենյակից»։
Աղբյուրը՝ Sputnik Արմենիա