կարևոր
559 դիտում, 3 ժամ առաջ - 2025-07-12 20:17
Հասարակություն

Սո՛ւտ է, այդ փաստաթղթի մեջ գրված է՝ ճանաչում են գոյություն ունեցող սահմանները․ Լարիսա Ալավերդյան

Սո՛ւտ է, այդ փաստաթղթի մեջ գրված է՝ ճանաչում են գոյություն ունեցող սահմանները․ Լարիսա Ալավերդյան

Ազատության հրապարակում «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի» նախաձեռնությամբ հանուն Արցախի ժողովրդի իրավունքների հանրահավաք է կազմակերպվել։ «Մենք կարևոր որոշումներ ունենք կայացնելու այս ծանրագույն պայմաններում, որպեսզի կարողանանք համատեղ ջանքերով և օրինական միջոցներով պաշտպանել մեր իրավունքները»,- հայտնել են կազմակերպիչները։

 Նշենք՝ հանրահավաքն արտոնվել է, սակայն ոստիկանությունը և Երևանի քաղաքապետարանը մերժել են նախատեսված երթի և նստացույցի հայտերը։ Երթը նախատեսված էր դեպի ՀՀ կառավարության ու Ազգային ժողովի շենքեր։