կարևոր
376 դիտում, 2 ժամ առաջ - 2025-07-12 18:31
Հասարակություն

Կարո՞ղ եք նշել մի փաստ, որ Դավիթ Գալստյանն ահաբեկչական գործողություն է ծավալել․ Գագիկ Բաղունց

Կարո՞ղ եք նշել մի փաստ, որ Դավիթ Գալստյանն ահաբեկչական գործողություն է ծավալել․ Գագիկ Բաղունց

Ազատության հրապարակում «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի» նախաձեռնությամբ հանուն Արցախի ժողովրդի իրավունքների հանրահավաք է կազմակերպվել։ «Մենք կարևոր որոշումներ ունենք կայացնելու այս ծանրագույն պայմաններում, որպեսզի կարողանանք համատեղ ջանքերով և օրինական միջոցներով պաշտպանել մեր իրավունքները»,- հայտնել են կազմակերպիչները։

 Նշենք՝ հանրահավաքն արտոնվել է, սակայն ոստիկանությունը և Երևանի քաղաքապետարանը մերժել են նախատեսված երթի և նստացույցի հայտերը։ Երթը նախատեսված էր դեպի ՀՀ կառավարության ու Ազգային ժողովի շենքեր։

«Այնուամենայնիվ, հանրահավաքի ընթացքում մենք պատրաստվում ենք կիրառել բոլոր օրինական միջոցները՝ ոստիկանության հետ համագործակցաբար մեր խաղաղ երթն իրականացնելու և իրավունքները պաշտպանելու համար»,- ասում են կազմակերպիչները։