Փոխարժեքներ
12 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
Մեղրիի «Հին թաղեր»-ի տղամարդիկ ամեն երեկո հավաքվում են թաղամասի զրուցարաններից մեկում, արդեն ավանդույթ դարձած խաղերըխաղում, քաղաքական թեմաներ քննարկում։ Մերնկարահանման պահին զրուցարանում թաղամասի բնակիչներից երկուսին հանդիպեցինք։
Մեզ հետ զրույցում տղամարդիկ սրտնեղեցին, որ Մեղրին, լինելով Հայաստանի կարևորագույն նշանակության քաղաքաներից մեկը, անտեսված է օրվա իշխանությունների կողմից։
Բնակիչների խոսքով՝ գործող նախարարները տարվա ընթացքում մեկ-երկու անգամ են այցելում Մեղրի, այն էլ՝ ամռանը՝ ոչ թե քաղաքի ու իրենց խնդիրներին ծանոթանալու, այլ ուտել-խմելու, լավ ժամանակ անցկացնելու համար։
Ձմռան ամիսներին Մեղրին ընդհանրապես մոռացության է մատնվում։
«Հայ-իրանական սահմանով տեղափոխվող բոլոր բեռները Մեղրիով են անցնում, բայց ամենաթանկ ապրանքը մեղրեցիներն են գնում, քանի որ բոլոր մթերքները Մեղրիից Երևան են հասցնում, հետո նորից վառելիք ու ռեսուրս են ծախսում, Մեղրի հասցնում»,- ասում է մեր զրուցակիցներից ավագը՝ Անդրանիկ պապը։
Տնտեսությունից մինչև անվտանգային, հարցեր, ամենուր քաոս է։ Անաստասին առավել մտահոգում է օրենսդիրում իշխանության և ընդդիմադիր ուժերի պառակտվածությունը։
«Չկա մեկը, որ էս բոլորին բարիշացնի, ի վերջո բոլորս մեկ հայ ենք»,- զարմանում է նա։
Մանրամասն՝ տեսանյութում։