կարևոր
2254 դիտում, 1 օր առաջ - 2025-07-11 09:13
Քաղաքական

Պայմանագիրը կստորագրվի դեկտեմբերին. «Հրապարակ»

Պայմանագիրը կստորագրվի դեկտեմբերին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրել է․

Չնայած Ալիեւի հետ հանդիպումից հետո պաշտոնական Երեւանը 5 ժամ տեւած բանակցությունների արդյունքների մասին որեւէ կոնկրետ ինֆորմացիա չհայտնեց, սակայն ադրբեջանական լրահոսը գաղտնազերծեց տեղի ունեցածը։ Ըստ ադրբեջանական մամուլի՝ խաղաղության պայմանագիրը նախաստորագրվել է, կողմերը համաձայնության են եկել Զանգեզուրի միջանցքի հարցում։

Ի դեպ, երեկ նաեւ ՀՀ ԱԳ փոխնախարարը հայտարարեց, որ Հայաստանը դեմ չէ ճանապարհի վերահսկողությունն «արտապատվիրակելուն»։ Իսկ բուն պայմանագիրը կստորագրվի դեկտեմբերին։ Հենց սրան էին ուղղված Հայաստանում փաշինյանական իրավապահների գործողությունները, մասնավորապես՝ ՀՅԴ-ականների ձերբակալությունները։

Բանն այն է, որ խաղաղության պայմանագրի համաձայնեցված կետերից մեկն էլ այն մասին է, որ կողմերը պետք է պայքարեն իրենց պետության ներսում մյուս կողմի նկատմամբ սեպարատիստական հայտարարություններ անող խմբերի դեմ։ Այսինքն՝ Հայաստանում ընդդիմադիր կուսակցություններ, անհատներ չպետք է լինեն՝ Ալիեւին եւ Ադրբեջանին, նաեւ՝ Փաշինյանին քննադատող: Բոլորը պետք է Փաշինյանի պես նրան հարգեն ու կիրթ անձնավորություն համարեն: Մեզ ասացին՝ թիրախում ՀՅԴ-ն է, ապա՝ ՀՀԿ-ն։