|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Հրապարակ» թերթը գրում է.
Ազգային ժողովը հուլիսի 8-ին ավարտեց հերթական եւ արտահերթ նիստերը` այդպես էլ չընտրելով Վճռաբեկ դատարանի դատավոր, թեպետ հունիսի 19-ի օրակարգում կար նման հարց, եւ ԱԺ էին գնացել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը, դատավորի թեկնածուներ Արմեն Դանիելյանը, Լուսինե Աբգարյանը եւ Նելլի Բաղդասարյանը: Այդ հարցը ո՛չ այդ օրը քննարկվեց, ո՛չ էլ հաջորդած նիստերին
Ըստ լուրերի` նշված քննարկումը տեղի չի ունեցել, քանի որ իշխանությունը վախեցել է Արթուր Աթաբեկյանի ելույթի ժամանակ ընդդիմադիրների «հարձակումներից»: Իշխանությունը կարծել է, թե ընդդիմությունն առիթը բաց չի թողնի՝ հրապարակայնորեն քննադատելու Սամվել Կարապետյանի, սրբազանների հանիրավի կալանավորումը, որը հանրության շրջանում մեծ արձագանք է առաջացրել։ Դատական համակարգից մեզ ասացին, որ հարցն ԱԺ-ում կքննարկվի սեպտեմբերին, երբ փոքր-ինչ կրքերը մեղմացած լինեն։