|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, որ վերջին օրերին առավոտից երեկո ԱԺ-ում է՝ ընդդիմադիրներին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություններ է ներկայացնում, աննախանձելի վիճակում է հայտնվել: Քաղաքական խայտառակ պատվերները կատարելու պատճառով ուղղակի երեսը չի բռնում «մարդամեջ» դուրս գալ` խուսափում է շփվել լրագրողների հետ, պատասխանել նրանց հարցերին։
Նա նիստերին գալիս է ԱԺ նախագահի համար հատկացված դռնից եւ նույն դռնով էլ հեռանում՝ չշփվելով անգամ պատգամավորների հետ։ Ի դեպ, ՔՊ-ական պատգամավորներն էլ բարվոք վիճակում չեն` երեկվա քննարկմանը հաշված իշխանականներ էին մասնակցում: Նրանց մեծ մասը հասկանում է, թե ինչ փորձանքի մեջ է հայտնվել, բայց գիտեն, որ երկրում գլխավոր դատախազն ու գլխավոր բռնողը ոչ թե այս շփոթված աղջիկն է, այլ՝ Նիկոլ Փաշինյանը, որն արդեն իր համար նահանջի տեղ չի թողել։