|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ուղեւորի մահ առաջացրած Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու դեպքի առթիվ:
2015 թվականի հուլիսի 5-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Գյումրի-Կրաշեն երթուղին սպասարկող ընկերությանը պատկանող «ՊԱԶ 762» մակնիշի ավտոբուսը Կրաշեն գյուղից ընթացել է դեպի Գյումրի։ Նշված գյուղում ավտոբուսի արգելակները խափանվել են և Կրաշեն գյուղի 3-րդ և 6-րդ փողոցների խաչմերուկին նշված ավտոբուսի ուղևորուհի Ջուլիետա Իսկանդարյանն ընթացքի ժամանակ ավտոբուսի առջևի բաց դռնից ցատկել ու ընկել է ասֆալտապատ գետնին: Ստացած մարմնական վնասվածքներից կինը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն: Միջոցներ են ձեռնարկվում դեպքի բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: