Փոխարժեքներ
03 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.51 |
EUR | ⚊ | € 452.41 |
RUB | ⚊ | ₽ 4.8926 |
GBP | ⚊ | £ 526.78 |
GEL | ⚊ | ₾ 141.37 |
Ադրբեջանի ՆԳՆ-ն հայտարարել է՝ Բաքվում ռուսական «Sputnik Ադրբեջան» լրատվական գործակալության գրասենյակում իրականացված գործողության արդյունքում 7 մարդ է ձերբակալվել: Հայտարարվել է Փաշինյանի եւ Ալիեւի հաշտության պայմանագրի սերտ ստորագրումը։ Չի հնչում Լեռնային Ղարաբաղի գերեվարված առաջնորդների վերադարձի թեման։ Քանզի «ռուսներն են մեղավոր», իսկ հիտլերյան հանճարը՝ Նժդեհը, դա չի կտակել։
Եվ այսպես, ակներեւ է երկար սպասված քաղաքական «երախտագիտությունը»։ Ռուսաստանը Հայաստանի եւ Ադրբեջանի դոնորն է։ Ինչո՞ւ։ Ռուսաստանը արտոնյալ գործընկեր եւ շուկա է Հայաստանի, Ադրբեջանի եւ նրանց քաղաքացիների համար։ Ի՞նչ է ստանում Ռուսաստանը ի պատասխան: Թշնամանք, առնվազն. Հիմա հարկ է իմանալ՝ ո՞վ է հատկապես Եկատերինբուրգում հանցավոր դիակները հանձնում Բաքվում անպատիժ մանիպուլյացիաների համար։ Լավ կլինի, եթե Բաքուն ի վերջո պահանջի նրան հանձնել գնդակահարության համար։
Կեցցես Իլհամ Ալիեւ։ Մոսկվայում կտրում է իր լոբբին նահանջի եւ կապիտուլյացիայի բոլոր ուղիները: Ադրբեջանի անգնահատելի, բայց 138-րդ դասը Ռուսաստանին. Հնչում է այսպես. մի մտեք նրանց հետ գործարքների մեջ: Նրանց համար դա քո թուլության եւ ծախվածության նշան է։ Ադրբեջանի հարձակումը Ռուսաստանի վրա սովորական կրիմինալ առիթով, որտեղ չկա ոչինչ, բացի Ադրբեջանից երբեմնի ժամանած ՌԴ ներկայիս քաղաքացիների կրիմինալից, իլհամ ալիեւի ուղիղ որոշումն է: Դա նրա անձնական գործողությունն է Պուտինի դեմ եւ նրա անձնական սխալը։ Ցանկանո՞ւմ էիք երկրորդ ճակատ ստեղծել Ռուսաստանի դեմ: Ահա այն՝ քաղաքական թս։
Կրկին ու կրկին, ինչպես Լենինն էր ասում. մեծ շնորհակալություն Իլհամ Ալիեւին։ Նա արմատապես ոչնչացնում է Բաքվի լոբբին Ռուսաստանում եւ ուղղակիորեն պատժում Բաքվի հետ գործարքների մեջ մտնող ռուս ապուշներին։
Մոդեստ Կոլերով
Աղբյուրը՝ iarex.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի