|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի արտահերթ նիստի ընթացքում «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը խիստ քննադատությամբ արձագանքեց «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մասին» և մի շարք այլ օրենքներում փոփոխությունների օրակարգի ընդգրկմանը։
Մինասյանը մատնանշեց գործընթացի խախտումները՝ նշելով, որ ռազմավարական նշանակության օրենսդրական փաթեթը շրջանառության մեջ է դրվել և ուղարկվել կառավարություն ու ԱԺ նույն օրը՝ առանց պատշաճ եզրակացության, ամփոփաթերթի և պետական մարմինների կարծիքի։ Նա ընդգծեց, որ սա վտանգավոր ավանդույթ է՝ սահմանադրական պահանջները շրջանցելով արագացված և անհասկանալի ընթացակարգով նման նախագծեր քննարկել։
Նա անդրադարձավ նաև օրակարգում ընդգրկված համայնքների խոշորացման հարցին՝ հիշեցնելով, որ Սահմանադրության 190-րդ հոդվածը պահանջում է համայնքների կարծիքի նախնական լսում։ Ըստ Մինասյանի՝ որևէ նման կարծիք ներկայացված չէ, հետևաբար օրակարգը չի կարող համարվել սահմանադրական պահանջներին համապատասխան։
Մանրամասն՝ տեսանյութում։