Փոխարժեքներ
01 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.47 |
EUR | ⚊ | € 450.83 |
RUB | ⚊ | ₽ 4.8983 |
GBP | ⚊ | £ 526.8 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․
«Որևէ մեկի համար, կարծում եմ՝ գաղտնիք չէ, որ Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը թքած ունի ոչ միայն մի քանի, այլ նաև հազարավոր էթնիկ ադրբեջանցիների կյանքի և առողջության վրա։
Ուստի, Եկատերինբուրգում հանցավոր խմբավորման ներկայացուցիչ երկու էթնիկ ադրբեջանցու մահը որևէ կերպ պատճառ չէր կարող դսռնալ, որպեսզի Բաքվի բարբարոսական վարչախումբն այսքան սրեր Ռուսաստանի հետ հարաբերությունները։
Դատելով առկա տեղեկատվությունից՝ նշված խմբավորումը ոչ միայն սերտ կապեր է պահպանել այդ վարչախմբի հետ, այլ նաև եղել է արհեստածին Ադրբեջանի պարագլխի՝ Ռուսաստանի այդ տարածաշրջանի կարևոր գործիքներից մեկը՝ օգտագործվելով Բաքվի քաղաքական, լոբբիստական, տնտեսական և հանցագործ շահերն առաջ մղելու նպատակով։
Եթե սրան գումարենք, որ Արցախի բռնազավթումից հետո Բաքվի բռնապետն իրեն և իր պետություն կոչեցյալը սկսել է երևակայել բոլորովին այլ «քաշային կարգում», որտեղ այն արդեն, իբր, կարող է բացահայտ մարտահրավեր նետել, դիցուք, Ռուսաստանին կամ Իրանին, ապա Բաքվի բարբարոսական վարչախմբի ներկայիս հակառուսական հիստերիայի պատճառն էլ ավելի ամբողջական կդառնա։
Հենց վերջին պատրանքից է բխում նաև այն հանգամանքը, որ վերջին երկու օրերին Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենան հակառուսականության համատեքստում նաև առաջ է մղում խիստ վտանգավոր այնպիսի թեզեր, ինչպիսիք են այդ վարչախմբի և դրա պարագլխի դիրքավորումն, իբր, որպես Ռուսաստանում թյուրքալեզու և մուսուլման բոլոր միգրանտների և նունիսկ Հյուսիսային Կովկասի բնիկ մահմեդական բնակչության պաշտպան՝ այդ երկրի իշխանոթյանը մեղադրելով, իբր, թյուրքատյացության և իսլամատյացության մեջ»։