կարևոր
619 դիտում, 5 ժամ առաջ - 2025-06-30 12:18
Քաղաքական

Հայկական եկեղեցու վրա հարձակումները մտահոգություն են առաջացնում. Լավրով

Հայկական եկեղեցու վրա հարձակումները մտահոգություն են առաջացնում. Լավրով

Հայաստանում տիրող իրավիճակը երկրի ներքին գործն է, սակայն եկեղեցու վրա հարձակումները մտահոգություն են առաջացնում։ Լրագրողներին այս մասին ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ղրղզստանում ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից հետո։

«Հասկանալի է, որ դա մեր հարևանների ներքին գործն է, բայց, անկասկած, կանոնիկ, հազարամյա Հայ առաքելական եկեղեցու վրա հարձակումները լուրջ մտահոգության առիթ են տալիս։ Եկեղեցին ավանդաբար եղել է հայ հասարակության հիմնական հենասյուներից մեկը, և մենք չէինք ցանկանա, որ այդ եկեղեցին չարդարացված հարձակումների ենթարկվի` ըստ էության առանց որևէ լուրջ հիմքի», – ասել է նա։

Լավրովը նշել է, որ Ռուսաստանը շահագրգռված է, որպեսզի այս հակամարտությունը, այս իրավիճակը հնարավորինս շուտ կարգավորվի՝ ՀՀ սահմանադրության, հավատացյալների իրավունքների և մարդու ցանկացած այլ իրավունքների լիակատար հարգանքի հիման վրա։