Փոխարժեքներ
28 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.32 |
EUR | ⚊ | € 450.23 |
RUB | ⚊ | ₽ 4.8933 |
GBP | ⚊ | £ 527.56 |
GEL | ⚊ | ₾ 141.11 |
ԱՄՆ Սենատը, որը վերահսկվում է Հանրապետականների կողմից, ուրբաթ օրը մերժել է Դեմոկրատների առաջարկած բանաձևը, որ առաջարկում էր սահմանափակել նախագահի հնարավորությունները՝ Իրանի դեմ հետագա ռազմական ուժ կիրառելու հարցում։ Այս մասին հայտնում է Ազատությունը։
Քվեարկությունից մի քանի ժամ առաջ Թրամփը հայտնել էր, որ կրկին կարող է հարված հասցնել Իրանին։
«Պատերազմական լիազորությունների մասին» բանաձևը պահանջում է, որ Իրանի դեմ որևէ նոր ռազմական գործողություն իրականացնելու համար նախագահը ստանա Կոնգրեսի հաստատումը։ Սենատում այն մերժվել է 53 դեմ և 47 կողմ հարաբերակցությամբ։
Բանաձևի հիմնական նախաձեռնողը՝ սենատոր Թիմ Քեյնը, տարիներ շարունակ փորձել է վերականգնել Կոնգրեսի սահմանադրական իրավունքը պատերազմ հայտարարելու հարցում՝ ընդգծելով, որ այդ իրավունքը պետք է վերապահված լինի միայն օրենսդիր մարմնին։
Ուրբաթ օրն՝ ավելի վաղ, Թրամփը խիստ քննադատության է ենթարկել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին, հրաժարվել է պատժամիջոցների թեթևացումից և կրկին հնչեցրել Իրանի վրա հնարավոր նոր ռմբակոծությունների գաղափարը, եթե պարզվի, որ Թեհրանը ուրանի հարստացման վտանգավոր մակարդակի է հասնում։
ԱՄՆ օրենսդրության համաձայն՝ պատերազմական լիազորությունների բանաձևերը համարվում են արտահերթ, ինչը նշանակում է, որ Սենատը պարտավոր է արագ քննարկել և քվեարկել։ Քեյնը այս բանաձևը ներկայացրել էր դեռ այս ամսվա սկզբին։