|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԱՄՆ Հանրապետական և Դեմոկրատական կուսակցություններից մի խումբ սենատորներ Կոնգրեսի քննարկմանն են ներկայացրել Իրանի հրթիռային ծրագրին առնչություն ունեցող անձանց դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին օրինագիծը:
Փաստաթղթի համահեղինակներն են դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսը և Հանրապետական կուսակցության արտաքին կապերի կոմիտեի նախագահ Բոբ Քորքերը, գրում է «Կոմերսանտը»` հղում անելով «Reuters»-ին:
Օրինագիծը սահմանափակող միջոցներ է նախատեսում նաև Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի դեմ՝ պատժամիջոցներ սահմանելով նրանց դեմ, ով աջակցում է ահաբեկչությանը: Դրանից բացի, օրենքի շրջանակում ԱՄՆ նախագահը պետք է կալանք դնի նրանց սեփականության վրա, ովքեր զբաղվում են զենքի առաքմամբ Իրանին:
Հունվարի վերջում Իրանը միջին հեռահարության բալիստիկ հրթիռների փորձարկումներ անցկացրեց: Ի պատասխան դրան փետրվարի սկզբին ԱՄՆ-ն լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ սև ցուցակում են 13 ֆիզիկական անձ և 12 ընկերություն տարբեր երկրներից, որոնք առնչություն են ունեցել հրթիռային ծրագրի կամ «Հեզբոլլահի» հետ: