|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Քննչական կոմիտեի դիմաց հայտարարեց, որ Միքայել Սրբազանի հնարավոր համաձայնության դեպքում ընդդիմությունը կարող է հավաքել անհրաժեշտ 36 ստորագրությունը՝ նախաձեռնությունն առաջ մղելու համար։
Նրա խոսքով՝ եկեղեցում տեղի ունեցածը հանրային մեծ վրդովմունք առաջացրեց, ինչը կարող է ազդել նաև իշխանական պատգամավորների դիրքորոշման վրա։
«Հանրային ճնշումը կարող է բերել նաև ՔՊ-ական պատգամավորների միանալուն։ Այժմ ունենք 34 ստորագրություն, և Միքայել Սրբազանի աջակցությամբ՝ 36-ը դառնում է իրատեսական», – նշեց պատգամավորը։
Կյուրեղյանն ընդգծեց, որ այլ տարբերակների քննարկումը պետք է դրվի մի կողմ, քանի որ այս պահին առկա հնարավորությունը ամենաիրատեսականն է։
Մանրամասն՝ տեսանյութում։