|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Գրեթե մեկ շաբաթ է՝ համառորեն տեղեկություններ են շրջանառվում, թե ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը պաշտոնանկ է արվել կամ արվելու: Սակայն երեկ Խաչատուրովը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, թե նման բան չկա. «Ձեր տոնը շնորհավորում եմ ու խնդրում եմ, որ թողնեք մի քիչ հանգստանանք: Ես ի՞նչ ասեմ, ես ի՞նչ գիտեմ, դուք ամեն ինչ ավելի լավ գիտեք»:
Լրագրողի հարցին, թե տեղեկություններ կան, որ նա լուրջ տարաձայնություններ ունի Սեյրան Օհանյանի հետ, Խաչատուրովն ասել է. «Դե, աղջիկ ջան, վերջ տուր, էլի, քո ցավը տանեմ: Ի՞նչ խնդիրներ: Աշխատում ենք, էլի, թողեք աշխատենք»: Նա հրաժարվել է այլ հարցերի պատասխանել: