|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես արդեն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, Նիկոլ Փաշինյանը կանգ չի առնելու, եկեղեցու դեմ սկսած արշավը մինչև վերջ իրագործելու է:
«Ժողովուրդ» օրաթերթն իր ՔՊ-ամերձ աղբյուրներից տեղեկացավ, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ձերբակալությունը հոգևորականնոերի շրջանում վերջինը չի լինելու. առաջիկայում այն լայն թափով շարունակվելու է: Ըստ մեր աղբյուրների` Նիկոլ Փաշինյանը չի նահանջելու։ Իր նպատակը Գարեգին Բ-ին Վեհարանից հեռացնելն է ամեն գնով, և նա որոշել է կանգ չառնել:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները նշում են, որ Աջապահյանին մեկուսացնելն արդեն իշխանականների համար հզոր հաղթանակ էր, ու Փաշինյանն իր թիմին ասել է, որ Վեհափառին հեռացնելու ծրագիրն արդեն մոտ է ավարտին:
Ըստ այդմ` նախ կկալանավորեն Վեհափառի մտերիմ շրջանակի հոգեւորականներին. թիրախում Արշակ սրբազանն է և Գուգարաց թեմի առաջնորդը, ինչից հետո, ըստ Փաշինյանի սցենարի, Վեհափառը ինքնակամ կհեռանա: Հակառակ դեպքում` կաթողիկոսն էլ բանտում կհայտնվի»։