Փոխարժեքներ
27 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.32 |
EUR | ⚊ | € 450.23 |
RUB | ⚊ | ₽ 4.8933 |
GBP | ⚊ | £ 527.56 |
GEL | ⚊ | ₾ 141.11 |
Դիվանագետների համահայկական խորհուրդը հայտարարություն է տարածել.
«Հայաստանի գործող վարչախումբն այսօր փորձել է անել այն, ինչ դարերով չի հաջողվել մեր թշնամիներին: Այդուհանդերձ, ի հակառակ հավատացյալ հայ ժողովրդին նսեմացնելու և քաղաքացիական բախումներ հրահրելու, իշխանությունների բացահայտ քայլերի, ակնհայտ է աշխարհասփյուռ մեր ժողովրդի ճնշող մեծամասնության լիակատար ու անվերապահ աջակցությունը Մայր Աթոռին և մեր հոգևոր արժեքներին:
Վերջին օրերի շարունակական սանձարձակ հարձակումներն ուղղված են ոչ միայն Վեհափառ Հայրապետի կամ որևէ հոգևորականի դեմ, այլև, ըստ էության, բացահայտ պատերազմ են մեր ազգային ինքնության, միասնականության և սրբությունների դեմ ու անթաքույց ուղիղ հարված են մեր պետականության հիմքերին:
Վերահաստատելով իր անսասան աջակցությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, Դիվանագետների համահայկական խորհուրդը հորդորում է ազգային ու պետականամետ բոլոր ուժերին անհետաձգելիորեն մշակել և գործի դնել ժողովրդի համախմբումն ապահովող քաղաքական հատուկ գործիքակազմ երկրում ներքին համերաշխության ու սահմանադրականության ապահովման և նոր իշխանության ձևավորման համար:
Պահն առավել քան օրհասական է յուրաքանչյուրիցս պահանջում է անձնական բարձր պատասխանատվություն: Լռությունն այլևս անթույլատրելի է»: