Փոխարժեքներ
27 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.32 |
EUR | ⚊ | € 450.23 |
RUB | ⚊ | ₽ 4.8933 |
GBP | ⚊ | £ 527.56 |
GEL | ⚊ | ₾ 141.11 |
ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հեռանում է Մոսկվայից: Այս մասին դիվանագիտական ներկայացուցչությունը հայտնել է իր Telegram ալիքում։
«ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ավարտում է աշխատանքը Ռուսաստանում», - ասվում է հրապարակման մեջ։
Դիվանագետը հայտնել է, որ Մոսկվայում իր առաքելությունից հետո նա կթողնի դիվանագիտական ծառայությունը։
ԱՄՆ Սենատը Լին Թրեյսիին Ռուսաստանում դեսպանի պաշտոնում հաստատել էր 2022 թ. վերջին՝ նախագահ Ջո Բայդենի օրոք։ Նա դարձել է ՌԴ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում պատմության մեջ առաջին կինը։
Մինչ այդ Թրեյսին դեսպան էր Հայաստանում, իսկ 2014-2017 թվականներին Մոսկվայում աշխատել է որպես դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի տեղակալ։