|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին շուտով կավարտի իր առաքելությունը, հայտարարել է Մոսկվայում ԱՄՆ դիվանագիտական առաքելությունը: Հունիսի 13-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 18:30-ին, նախատեսված է ուղիղ հեռարձակում, որի ընթացքում Թրեյսին հրաժեշտի խոսքով հանդես կգա: Նրա լիազորությունների դադարեցման ճշգրիտ ամսաթիվը չի նշվում, գրում է «Կոմերսանտ»-ը:
Լին Թրեյսին Ռուսաստանում ԱՄՆ դեսպանն է 2023 թվականի հունվարից։ Նախկինում դիվանագետը եղել է Հայաստանում ԱՄՆ դեսպան։