կարևոր
1267 դիտում, 4 ժամ առաջ - 2025-06-26 19:26
Տնտեսական

Ձկնամթերքով բեռնված մեքենաները չեն կարողանում հատել վրացական մաքսակետը. Hetq.am

Ձկնամթերքով բեռնված մեքենաները չեն կարողանում հատել վրացական մաքսակետը. Hetq.am

Պաղեցված ձկնամթերքով բեռնված հայկական մեքենաները մնացել են Լարսի անցակետի վրացական սահմանին. մաքսային ծառայության աշխատակիցները թույլ չեն տալիս մեքենաներին հատել վրացական սահմանը: Այս մասին գրում է Հետքը:

Ձկնարտադրող ընկերությունները «Հետք»-ին ահազանգեցին, որ արդեն 6 օր է` վրացիներն արհեստականորեն ձգձգում են ձկնամթերքով բարձած իրենց մեքենաների ելքը Վրաստանից:

Արդեն 6-րդ օրն է` սահմանը չի կարողանում հատել «Վանկա ռիթեյլ գրուպ» ընկերության արտադրության պաղեցված ձուկը: Ընկերության բեռնափոխադրումն իրականացող «Դանովիչ» ՍՊԸ-ի սեփականատեր Կարապետ Մկրտչյանը պատմեց, որ սպասում են, թե երբ թույլ կտան ձկնամթերքով բեռնված իրենց մեքենաներին հատել վրացական սահմանը, սակայն ոչ ձևակերպումներ են անում, ոչ էլ պատճառաբանում են չձեւակերպելը:

Այս պահին մեկ մեքենա կանգնած է Լարսի անցակետում, իսկ ընկերության երկրորդ մեքենային ուղղորդել են դեպի Թբիլիսիի Գեզի մաքսային տերմինալ:

«Վարորդներն ում մոտենում են, ասում են` սպասեք: Բայց ձուկը ժամկետ ունի, 9 օրից պիտի A կետից B կետ հասնի, եթե չէ, հետ ենք բերելու` և՛ մենք ենք տուժելու և՛ արտահանողը, չգիտենք՝ ինչ ենք անելու: Հետաքրքիրն այն է, որ Կազբեկը բարձրացել, իջել են, որ մտնեն վրացու անցակետ, էնտեղից են հետ ուղարկում: Եթե պիտի Գեզի ուղարկեին, թող Սադախլոյից ուղարկեին, ինչի՞ են հասցրել Կազբեկ, հետո հետ ուղարկում: Մեքենաները վառելիք են ծախսել, կայանատեղիների գումարները վճարել են, հասել են Կազբեկ, էնտեղից հետ են դարձրել»,-պատմեց Կարապետ Մկրտչյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: