|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ինչպես JNEWS- ին տեղեկացրին, հումանիտար սննդամթերքով բեռնված մեքենաներին թույլատրել են հատերն րաց-հյսկական
Այս պահի դրությամբ, սննդամթերքով բեռնված երկու մեքենա արդեն շարժվում է դեպի սահման, Նինոծմինդա-Բավրա մաքսային անցակետ: Վրաստանի իրավապահ մարմինների հետ արդեն մի քանի ժամ տարվող բանակցությունների արդյունքում, սննդամթերքով բեռնված մեքենաներն անարգել կհատեն վրաց-հայկական սահմանը, իսկ անվադողերով բեռնված մեքենաների թույլտվության համար երիտասարդները պետք է դիմեն համապատասխան գերատեսչություններին:
Հարկ է նշել, որ հայ-վրացական սահմանին իրարանցում էր տիրում: Վրաստանի իրավապահներն արգելում էին Ջավախքի երիտասարդության նախաձեռնությամբ հավաքագրված հումանիտար օգնությունն ուղարկել Արցախ: JNEWS- ի տվյալներով, մոտավոր 3-ից 5000 մարդ է հավաքվել վրաց-հայկական սահմանային անցակետ տանող ճանապարհին:
Հումանիտար օգնությամբ բեռնված մեքենաներին արգելում են հատել հայ-վրացական սահմանը