Փոխարժեքներ
25 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 385.62 |
EUR | ⚊ | € 447.28 |
RUB | ⚊ | ₽ 4.9287 |
GBP | ⚊ | £ 524.83 |
GEL | ⚊ | ₾ 141.59 |
Երևանի ավագանու նիստում «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանը հիշեցրեց, որ նախորդ նիստում Սուրեն Գրիգորյանը խոստացել էր անդրադառնալ դեպքին, երբ ավտոբուսի վարորդը Արցախցուն իջեցրել էր միայն նրա ծագման պատճառով, սակայն այդ խոստումը չի կատարվել։
Դանիելյանը նաև կոշտ քննադատեց իշխանություններին՝ նշելով, որ հենց իրենց կառավարման օրոք արցախցիները զրկվել են հայրենիքից, դարձել տնավեր, և այժմ նույն իշխանությունն իրեն ներկայացնում է որպես օգնող։ Նա ընդգծեց, որ ներկայիս իշխանությունը թողել է հազարավոր խաչքարեր, եկեղեցիներ և գույք թշնամուն ու այժմ անտեղի մեղադրում է ընդդիմությանը։
Ամփոփելով՝ Դանիելյանը վերահաստատեց իրենց աջակցությունը թե՛ Հայ Առաքելական եկեղեցուն, թե՛ գործարար Սամվել Կարապետյանին։
Մանրամասն՝ տեսանյութում։