կարևոր
2044 դիտում, 9 ժամ առաջ - 2025-06-24 15:21
Տնտեսական

Կոնյակի արտահանման խնդրի ֆիկտի՞վ, թե՞ իրական լուծում

Կոնյակի արտահանման խնդրի ֆիկտի՞վ, թե՞ իրական լուծում

Ըստ էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրության՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է Վրաստանի իր գործընկերների հետ կոնյակի արտահանման խնդիրների լուծման համար:

Ի թիվս այլ արդյունքների՝ նշվում է, որ հայկական կողմից կապահովի շշալցված կոնյակով բեռնված մեքենաների անխոչընդոտ տրանզիտային ելքը դեպի Վրաստան։

Ստացվում է, որ Գևորգ Պապոյանին պետք էր մեծ պատվիրակության հետ միասին հասնել Թբիլիսի և վրացի գործընկերների հետ բանակցությունների արդյունքում հասնել նրան, որ ՀՀ պատկան մարմիները զբաղվեն իրենց գործառույթներով և թույլ տան Հայաստանից արտահանումը Ոչ թե կրկես, այլ իսկական «իրական Հայաստան»՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությամբ:

Վ. Սարգսյան