|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
«Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Ստամբուլ»։ Այս մասին հաղորդում է Report-ը՝ հղում անելով արտաքին գործերի նախարարությանը։
Այցի շրջանակներում նախարարը կմասնակցի ԻԿԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի 51-րդ նիստին, ինչպես նաև կլոր սեղաններին և կազմակերպության կոնտակտային խմբերի հանդիպումներին։
Թեև ադրբեջանական աղբյուրները չեն նշում Բայրամով-Միրզոյան հնարավոր հանդիպման, կամ՝ Հայաստան-Ադրբեջան հնարավոր բանակցության մասին, սակայն հաշվի առնելով Բայրամովի չնախատեսված այցը, կարելի է ենթադրել, որ անակնկալ պայմանավորվածություններն ի վնաս ՀՀ-ի չեն բացառվում, մանավանդ, որ նման հանդիպումներն ավարտվում են ի վնաս Հայաստանի։