|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանությունը` հիմնականում Նիկոլ Փաշինյանը, այժմ ողջ պետական ապարատը ուղղել է գործարար Սամվել Կարապետյանին ու նրա ընտանիքին վնասելու գործընթացին, զուգահեռ զբաղված է Կաթողիկոսի հեռացման հարցով:
«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանի որոշումը՝ «Կաթողիկոսին փոխելու» վերաբերյալ, շարունակելու է օրակարգային մնալ: Ըստ մեր աղբյուրների՝ այդ գործընթացը եւս շարունակվում է, ու ներքին բոլոր քննարկումներում հարցը մնում է օրակարգային: Փաշինյանը թիմին հայտարարել է՝ կարելի է ասել, որ խորհրդարանական ընտրությունների մեկնարկը տրված է, ու իրենք պետք է ճանապարհն ազատեն բոլոր այն մարդկանց, ովքեր նպատակ կունենան իշխանությունը իրենց ձեռքից վերցնել:
Այժմ նրանց օրակարգում երկու հարց է. շարքից դուրս բերել Սամվել Կարապետյանին, այնուհետեւ անցնել Կաթողիկոսին հեռացնելու հարցին, որը կարող է երկար ձգվել»։