|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Մոսկվայի մարզի արբիտրաժային դատարանը երեքշաբթի՝ հունիսի 17-ին լիովին բավարարել է Ռուսաստանի գլխավոր դատախազության հայցը՝ պետության օգտին վերականգնելու «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայանի հիմնական ակտիվների սեփականատեր «ДМЕ Հոլդինգ» ՍՊԸ-ի ակտիվները։ Դրա մասին հաղորդում է Интерфакс գործակալությունը՝ վկայակոչելով դատավարությանը մասնակցած աղբյուրին։ Ըստ գործակալության աղբյուրի՝ դատարանի որոշումն ուժի մեջ է մտել անմիջապես. «Հայցը լիովին բավարարվել է և անհապաղ կատարման է ներկայացվել»։
Բացի դրանից, դատարանը մի շարք ժամանակավոր միջոցառումներ է ձեռնարկել։ Մասնավորապես, օդանավակայանի շահագործող ընկերությունները պարտավոր են Դաշնային օդային տրանսպորտի գործակալության և «Հյուսիսի օդանավակայաններ» դաշնային պետական ձեռնարկության ներկայացուցիչներին հասանելի դարձնել ձեռնարկության գործունեությանը վերաբերող փաստաթղթերին, ինչպես նաև ֆինանսական և տեխնիկական տվյալներին հասանելիություն՝ «արտակարգ իրավիճակները կանխելու և քաղաքացիների անվտանգությունն ապահովելու» նպատակով։
Սահմանափակումներ են սահմանվել նաև խմբի կառավարման մարմինների գործողությունների վրա. նրանց արգելվում է լրացուցիչ հարցերի վերաբերյալ որոշումներ ընդունել, տնօրենների խորհրդի անդամներին դիվիդենտներ վճարել և պարգևավճարներ անել, ինչպես նաև միջոցների կամ այլ գույքի դուրսբերման առնչվող գործարքներ իրականացնել։