|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Այս ջրագիծը պետք է տեղափոխել կառավարություն, որ կառավարության անդամները խմեն ու զգան մեր վիճակը։ Բաժակների վրա ահավոր հետք է թողնում այս ջուրը, բա մարդու օրգանիզմի վրա ի՞նչ հետք կթողնի»,- Շենգավիթի Նորայր Կարգանյան փողոցի բնակիչների բողոքի ակցիայի ժամանակ ասաց բնակիչներից մեկը։
Նա նաև նշեց, որ տհաճ համ է գալիս ջրից, ստիպված խանութից են բնակիչները ջուր առնում։ «Սա ի՞նչ վիճակ է։ Հորքային ջուրը խառնում են լավ ջրին ու տալիս, որ մարդիկ խմեն ու կոտորվեն։ «Վեոլիա ջրի» ղեկավարությանը պետք է կախաղան հանել»,- հավելեց բնակիչը։