կարևոր
4327 դիտում, 1 օր առաջ - 2025-06-12 18:45
Աշխարհ

Հնդկաստանի իշխանությունները հայտնաբերել են ինքնաթիռի վթարից ողջ մնացած 2 մարդու. ANI

Հնդկաստանի իշխանությունները հայտնաբերել են ինքնաթիռի վթարից ողջ մնացած 2 մարդու. ANI

Հնդկաստանի ոստիկանությունը հայտնաբերել է ինքնաթիռի վթարից ողջ մնացած երկու մարդու, հաղորդում է ANI գործակալությունը՝ վկայակոչելով Ահմադաբադի ոստիկանության ներկայացուցիչ Գյանենդրու Սինգհ Մալիքին:

«Ոստիկանությունը մեկ ողջ մնացածի հայտնաբերել է 11Ա տեղում (ինքնաթիռի սրահում-խմբ.)։ Ողջ մնացած մյուսը հայտնաբերվել է հիվանդանոցում և ստանում է բուժօգնություն», - գործակալությանը հայտնել է ոստիկանը։

Ոստիկանության ներկայացուցիչը հավելել է, որ ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի թիվը կարող է շարունակել աճել, քանի որ այն ընկել է բնակելի տարածքում:

Հիշեցնենք, որ հունիսի 12-ին «Air India» ընկերությանը պատկանող «Boeing 787» ինքնաթիռը թռիչքից անմիջապես հետո կործանվել է Ահմադաբադ քաղաքի օդանավակայանի մոտակայքում։ Ըստ «Flightradar»–ի` ազդանշանն անհետացել է թռիչքից գրեթե մեկ րոպե անց։

Ինքնաթիռում եղել է 242 մարդ՝ 230 ուղևոր, 2 օդաչու և անձնակազմի ևս 10 անդամ։ Օդանավում գտնվողներից 169–ը Հնդկաստանի քաղաքացիներ են, 53–ը՝ Մեծ Բրիտանիայի, 7–ը՝ Պորտուգալիայի, 1–ը՝ Կանադայի:

Ավելի վաղ նշվում էր, որ ինքնաթիռում գտնվողներից ոչ ոք չի փրկվել։

Գուջարաթ նահանգում Boeing 787 Dreamliner ուղևորատար ինքնաթիռի կործանումը դարձել է այդ կարգի օդանավերի վթարի առաջին դեպքը, որի հետևանքով մարդիկ են զոհվել, գրում է ավիացիոն պատահարներն ուսումնասիրող Aviation Safety Network պորտալը: