կարևոր
2473 դիտում, 1 օր առաջ - 2025-06-11 10:11
Հասարակություն

Ճամբարակում պայթյունից հետո բռնկված հրդեհի հետևանքով հոսպիտալացվել է 9 տուժած

Ճամբարակում պայթյունից հետո բռնկված հրդեհի հետևանքով հոսպիտալացվել է 9 տուժած

Այսօր Ճամբարակում` Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկում, պայթյունից հետո բռնկված հրդեհի հետևանքով կան տուժածներ, հայտնում է Առողջապահության նախարարությունը։

Այս պահի դրությամբ` տեղի բժշկական կենտրոնում հոսպիտալացվել է 9 տուժած, նրանք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն, այժմ հետազոտությունների փուլում են:

Ավելի վաղ ՆԳՆ Փրկարար ծառայությունը հայտնել էր, որ հունիսի 11-ին, ժամը 08։34-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ  և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական 2 խումբ՝ կինոլոգներով։

Ըստ նախնական տվյալների՝ շենքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել գազի պայթյուն․ կան տուժածներ և մեկ զոհ։