կարևոր
1201 դիտում, 1 օր առաջ - 2025-06-11 10:32
Հասարակություն

Խռովել է եւ ժողովին չի գնացել․ «Հրապարակ»

Խռովել է եւ ժողովին չի գնացել․ «Հրապարակ»

«Հրապարակ» գրում է․ Հունիսի 6-ին դատավորների ընդհանուր ժողով էր հրավիրվել, որի օրակարգում ուսումնական հարցերի հանձնաժողովի դատավոր անդամի եւ Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամի ընտրության հարցն էր դրված։ Նիստը տեղի է ունեցել կառավարության նիստերի դահլիճում: Մեզ պատմեցին, որ չնայած նախապես լուրեր կային, թե քվորում կարող է չլինել, բայց բավական քիչ թվով դատավորներ են բացակայել: Այդ թվում` դատավոր Մասիս Մելքոնյանը, որը նեղացած է իշխանություններից, քանի որ նախորդ ամիս նրա նկատմամբ կարգապահական վարույթ են հարուցել, մինչդեռ ինքը բազմաթիվ «ծառայություններ» է մատուցել ՔՊ-ականներին։

Մասիս Մելքոնյանը մինչ դատավոր նշանակվելը եղել է «Հանրապետություն» կուսակցության անդամ։ Նրա վարույթում են քննվել քաղաքական կոչվող որոշ գործեր, օրինակ՝ Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի գործը: Մելքոնյանի որոշմամբ կալանավորվել են մի շարք ընդդիմադիր գործիչներ, այդ թվում՝ Լեւոն Քոչարյանը, Տիրան Խաչատրյանը։