|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Նոր մանրամասներ են ի հայտ եկել լեգենդար բռնցքամարտիկ Մոհամմեդ Ալիի հուղարկավորությանը մասնակցելու համար ԱՄՆ մեկնած` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «արկածային» այցի վերաբերյալ:
Ըստ T24-ի՝ հուղարկավորության ընթացքում Էրդողանը ցանկացել է Ղուրանի պատկերներով հատուկ կտոր գցել դագաղի վրա, սակայն նրան թույլ չեն տվել՝ ասելով. «Մենք հետո կդնենք»:
Այնուհետև նա կրոնական հարցերով նախարար Մեհմեդ Գյորմեզի հետ ցանկացել է Ղուրան ընթերցել, սակայն դարձյալ թույլ չեն տվել, և Էրդողանը խռովել ու, այցը կիսատ թողնելով, որոշել է Թուրքիա վերադառնալ:
Հիշեցնենք, որ Էրդողանի՝ ԱՄՆ այցի ընթացքում հրմշտոց է եղել նաև նրա թիկնապահի և ամերիկացի գործակալի միջև: