|
Փոխարժեքներ
15 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 375.19 |
| EUR | ⚊ | € 442.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.9341 |
| GBP | ⚊ | £ 508.8 |
| GEL | ⚊ | ₾ 139.26 |
«Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, քասթինգ է հայտարարել՝ կաթողիկոսին հեռացնելու Վեհարավից, այս օրերի զարգացումներն ինչի՞ մասին են հիշում»,-Աժ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանից հետաքրքրվեցին լրագրողները։
«Ընդհանրապես այս օրերի զարգացումները խոսում են միայն մի բանի մասին, որ Նիկոլ Փաշինյանը, այսպես ասած, ձեռքը գցում է փրփուրներից, ինքը շատ լավ գիտի հանրության կարծիքն իր վարչապետության ու իր իշխանության վերարտադրման մասին։ Նիկոլ Փաշինյանն այն մարդը չէ, որն իրավունք, լիազորություն և այդ ուժն ունի՝ Վեհափառին Վեհարանից հանելու»,-արձագանքեց Արմենուհի Կյուրեղյանը։
Հարցին, թե՝ տեղյա՞կ է ինչ հավատքի է հարում․ պատգամավորն ասաց․ «Մի հատ ճշտեք իր հավատքը ո՞րն է, ես խիստ կասկածներ ունեմ, որ ինքը քրիստոնյա է։ Ինքը ազգադավ, պետականաքանդ է,իսկ կրոնական ուղղությունն արդեն չի հետաքրքրում»։