Փոխարժեքներ
09 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Ստամբուլի բանակցություններում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև համաձայնեցված գերիների փոխանակումը սկսվել է հունիսի 9-ին և գործընթացը բաղկացած կլինի մի քանի փուլից։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Ուկրաինացիները ռուսական գերությունից տուն են վերադառնում, փոխանակումը սկսվել է այսօր և մի քանի փուլով կշարունակվի առաջիկա օրերին»,- գրել է քաղաքական գործիչը։
Զելենսկին ասել է, որ առաջին հերթին Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են փոխանակել վիրավոր և ծանր հիվանդ գերիներին, ինչպես նաև մինչև 25 տարեկան մարտիկներին։ Ուկրաինայի ղեկավարը պարզաբանել է, որ այդ գործընթացի շուրջ բանակցություններ են վարվում Ռուսաստանի հետ գործնականում ամեն օր։
Նա հույս է հայտնել, որ Ստամբուլում կայացած բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածությունները լիովին կիրականացվեն։ Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինան ամեն ինչ կանի, որպեսզի բոլոր գերիներին տուն վերադարձնեն։
ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ Ուկրաինան իր վերահսկողության տակ գտնվող տարածքից վերադարձրել է մինչև 25 տարեկան ռուս զինծառայողների առաջին խմբին, հայտնում է ՊՆ-ն։
«Հունիսի 2-ին Ստամբուլում ձեռք բերված ռուս-ուկրաինական պայմանավորվածությունների համաձայն՝ Կիևի վերահսկողության տակ գտնվող տարածքից վերադարձվել է մինչև 25 տարեկան ռուս զինծառայողների առաջին խումբը»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Փոխարենը Մոսկվան Կիևին է հանձնել նույնքան ռազմագերիների։